Բրեդ Փիթը Մեխիկոյում հայտնվել է իր նոր՝ «Ֆորմուլա 1» ֆիլմի թողարկմանը նվիրված միջոցառմանը։ Գրում է Fast News-ը:
61-ամյա Բրեդ Փիթը մասնակցել է «Ֆորմուլա 1» նոր ֆիլմի գովազդային միջոցառմանը, որտեղ նա խաղացել է գլխավոր դերը, և Մեքսիկայում հանրությանը ներկայացել է վառ ու տպավորիչ կերպարով։ Փիթը, ով հայտնի է իր ազատ ոճով, ելքի համար ընտրել է մանուշակագույն երկկտոր կոստյում, որը համադրել է սպիտակ բազային մարզաշապիկի և կապույտ զամշե լոֆերների հետ։ Դերասանի հանդերձանքը լրացրել է բաճկոնի գրպանից դուրս ցցված մետաքսե վարդագույն շարֆը։
Բրեդի գործընկերները նոր ֆիլմում՝ Դեմսոն Իդրիսը, Քերի Քոնդոնը, Ջերեմի Քլայները և Ջոզեֆ Կոսինսկին, նույնպես ներկա էին միջոցառմանը: Ֆիլմում, որը լայնորեն կթողարկվի հունիսի վերջին, Փիթը խաղում է խնդրահարույց մրցարշավորդ Սոնի Հեյսի դերը:
Դերասանը հիանալի տրամադրության մեջ էր կարմիր գորգի վրա, ուրախ լուսանկարվում էր երկրպագուների հետ, հարցազրույցներ տալիս և կեցվածք ընդունում պապարացիների համար։





