Սքարլեթ Յոհանսոնը արմատապես փոխել է իր կերպարը՝ նոր դերի համար

Tom and Lorenzo-ն հրապարակել է Սքարլեթ Յոհանսոնի և Մայլս Թելլերի հետ նոր ֆիլմի նկարահանման հրապարակից լուսանկար։ Զույգին նկատել են Քուինսում՝ Նյու Յորք։

«Սև այրու» նոր կերպարը ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերում։ Օգտատերերը առանձնացրել են նրա նոր ոճը և գանգուր կարճ սանրվածքը, որը բնորոշ չէ դերասանուհուն։

Ֆիլմը պատմում է երկու եղբայրների մասին, որոնք հետապնդում են «ամերիկյան երազանքը»։ Արդյունքում նրանք հայտնվում են կոռուպցիոն սխեմայի մեջ, ինչի պատճառով ռուսական մաֆիան սկսում է հետապնդել նրանց։ Գլխավոր դերերում խաղում են Սքարլեթ Յոհանսոնը («Սև այրի»), Ադամ Դրայվերը («Աստղային պատերազմներ») և Մայլս Թելլերը («Դիվերգենտ»)։