Նոր դեմք. 56-ամյա Մրայա Քերին պլաստիկ վիրահատության է դիմել

Մրայա Քերին Bet Awards մրցանակաբաշխության արարողությանը բեմ է բարձրացել ոսկեգույն մինի կիսաշրջազգեստով։ Երկրպագուները զարմացած էին երգչուհու դեմքի փոփոխությամբ և նրա քաշի կորստի արդյունքներով, գրում է Daily Mail-ը։

Երգչուհին կատարել է իր նոր՝ Type Dangerous ալբոմից սինգլը և երգել է իր It’s Like That հիթը։ 56-ամյա երգչուհին ավելի երիտասարդ տեսք ուներ։ Նա չի խոսել քաշի կորստի մասին, բայց նրա դեմքը նկատելիորեն փոխվել է։ Երկրպագուները նույնիսկ կասկածում են, որ նա պլաստիկ վիրահատություն է տարել, որը կատարել է Նյու Յորքից մի երիտասարդ վիրաբույժ՝ Սթիվեն Լևինը։ Ի դեպ, նա է Քրիս Ջենների կերպարանափոխության հետևում կանգնած։

Հետաքրքիր է, որ երգչուհին Bet Awards-ը ստացել է առաջին անգամ։ Այս մրցանակը ամեն տարի շնորհվում է երաժշտության, դերասանական խաղի, սպորտի և այլ ոլորտներում նվաճումների համար։ «Իմ կյանքն ու կարիերան իսկական արկածախնդրություն են եղել։ Այսօր երեկոյան ես ձեզ կխնայեմ երկար, ձգձգվող սագայից», – ասել է Մրայան։