Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը նշանադրության մասին լուրեր է հրահրել

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը՝ Զահարա Ջոլի-Փիթը նշանադրության մասին լուրեր է հրահրել։ Page Six-ը հաղորդում է, որ 20-ամյա աղջկան փողոցում նկատել են մատանեմատին մատանիով։

Զահարան, կարծես, փորձում էր աննկատ մնալ՝ դեմքը ծածկելով սև բեյսբոլի գլխարկով։ Նա սև բլուզ է հագել սպիտակ կարդիգանի, տաբատի և սանդալների համադրությամբ։

Լուսանկարում նաև նրա ընկերը՝ Էլայջա Քուփերն է եղել, երբ նա մեքենա էր նստում։ Ջոլիի և Փիթի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել լուրը հրատարակությանը։

Սոցցանցերի տվյալներով՝ Էլայջա Քուփերը դերասան է և Ատլանտայի Մորհաուս քոլեջի ուսանող։ Տղան ապրում է Լոս Անջելեսում։ Նա նաև Tints Streetwear հագուստի ապրանքանիշի համահիմնադիրն է։