Ռեժիսոր, դերասանուհի Աննա Մաքսիմն ինստագրամյան իր էջի միջոցով հայտնել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ցուցադրվել է Եվրասիա փառատոնի շրջանակներում, որտեղ ներկա են եղել նաև ադրբեջանցիներ: Գրում է Tert.am-ը:
«Ադրբեջանցիները ևս մեկ անգամ համոզվեցին՝ հայը հաղթող է, ոչ թե չհանձնվող։
Չնայած, որ դահլիճում ներկա էին ադրբեջանցիներ, ֆիլմն ընդունեցին բուռն կերպով: Ֆիլմում արծարծվում է արցախյան հիմնախնդրի մասին և ինձ համար շատ կարևոր էր օտարազգի հանդիսատեսի կողմից ստանալ այս ծափահարությունները: Ես շարունակում եմ հավատալ, որ արվեստը շատ բան կարող է պատմել աշխարհին հայկական հարցի, արցախյան հիմնահարցի և այն կարևոր հարցերի մասին, որոնք հուզում են մեզ»,- ասել է Աննա Մաքսիմը:
