46-ամյա դաշնակահարուհին բացատրել է, որ չի վիրավորվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստի երկրորդ կնոջ քննադատությունից։ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մեկնաբանել է Տատյանա Վլասովայի վարքագիծը։ Գրում է Fast News-ը:
Մարտ ամսին Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ կյանքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան առաջին անգամ մայր դարձավ։ Արտիստուհին վայելում է մայրությունը։ Այժմ նրան չեն անհանգստացնում ոչ միայն ատողների, այլև Ջիգարխանյանի երկրորդ կնոջ բացասական մեկնաբանությունները։
Բլոգերները Վիտալինային հիշեցրել են Տատյանա Վլասովայի հետ վերջերս հեռարձակված հեռուստաշոուն, որտեղ նա վատ է խոսել նրա մասին․ «Ես ներում եմ նրան։ Մարդը, ով սովոր է ստի մեջ ապրելուն, միշտ ատելու է նրան, ով այլ կերպ է ապրում։ Թող այդպես ապրի՝ ստի և ատելության մեջ։ Եվ մենք կապրենք սիրո մեջ», – հակադարձել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։
Ջիգարխանյանի նախկին սիրեցյալը հստակեցրել է, որ իրեն մեղավոր չի համարում այն բանի համար, որ նա 50 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Վլասովայից ։ «Երբ ընտանիքը օվկիանոսի մյուս կողմում է, այլևս «անհամաձայնություն» չի կարող լինել։ Ահա թե ինչ է կոչվում՝ ընտանիք չկա», – բացատրել է իր դիրքորոշումը Վիտալինան։