Դուա Լիպան ամուսնանում է

Դուա Լիպան ամուսնանում է Քալում Թըրների հետ։ Երգչուհին իր նշանադրության լուրով կիսվել է Vogue ամսագրին տված հարցազրույցում։

«Այո, մենք նշանադրվել ենք։ Դա իսկապես հուզիչ է։ Ես պարզապես հիացած եմ մատանիով։ Այն կատարյալ է ինձ համար։ Հաճելի է իմանալ, որ այն մարդը, որի հետ դու անցկացնելու ես կյանքիդ մնացած մասը, քեզ շատ լավ է ճանաչում»,- ասել է երգչուհին։

Նա նաև նշել է, որ կցանկանար իր կյանքը կիսել հենց իր ընտրյալի հետ. «Միասին ծերանալու և կյանքը տեսնելու և պարզապես, չգիտեմ, հավերժ լավագույն ընկերներ լինելու այս որոշումը իսկապես յուրահատուկ զգացողություն է»։