Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն Ինստագրամում ընտանեկան ֆոտոշարք են հրապարակել։
Նշենք, որ Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանն ամուսնացել են 2023 թվականի հոկտեմբերի 30-ին:
Զույգի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2024 թվականին՝ Հովհաննեսի ծննդյան օրը:
«Դանին ծնվեց ու մեր բոլորի կյանքը լույսով լցրեց: Ես չէի էլ կարող պատկերացնել, թե մայրությունը ինչ հրաշք երևույթ է: Ես ունեմ փոքր հրաշք ու դա ամենաերջանիկն է ինձ դարձնում»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մայրության ու ծնողավարման իր կանոնների մասին, ասել էր դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

