Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը այն հայտնիներից է, ովքեր մշտապես խնամված և էլեգանտ տեսք են ունենում։ Հաղորդավարուհու կերպարները երբեք չեն ձանձրացնում և նա միշտ էլ ցույց տալու բաներ գտնում է։ Աշխատանքային, դասական կոստյումները հաղորդավարուհու պահարանից անբաժան են, ինչն էլ իր հերթին էլեգանտություն և կայացած կնոջ հմայք է փախանցում նրա կերպարին։ Մենք առանձնացրել և ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լիլիթ Մուրադյանի սեպտեմբերյան հետաքրքիր և տարբերվող լուքերը, որոնք ցանկացած կնոջ կօգնեն մշտապես գեղեցիկ և վայելուչ տեսք ունենալ։