62-ամյա Ջոնի Դեփը և 51-ամյա Պենելոպե Կրուսը վերջերս այցելել են Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարան: Թանգարանի աշխատակիցները աստղերի լուսանկարները հրապարակել են Instagram-ում:
«Շնորհակալություն այցելության համար: Մինչ հաջորդ հանդիպում»,- գրել են թանգարանի ներկայացուցիչները, իսկ Ջոնին վերահրապարակել է գրառումը: Լուսանկարում նա և Պենելոպեն կեցվածք են ընդունում նկարի առջև:
Հիշեցնենք, որ վաղեմի գործընկերները ներկայումս նկարահանվում են Մարկ Ուեբի «Հարբեցողը» ֆիլմում: Մինչ այդ նրանք արդեն միասին նկարահանվել էին այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կոկաին» (2001), «Կարիբյան ծովի ծովահենները. Անծանոթ ափերին» (2011) և «Սպանություն Արևելյան ճեպընթացում» (2017) ֆիլմերում:

