Հայրերի օրվա առթիվ հրապարակվել են արքայազն Ուիլյամի և երեխաների նոր լուսանկարները

Մեծ Բրիտանիայում երեկ նշվել է Հայրերի օրը։ Այդ առիթով Ուելսի արքայազնի և արքայադստեր պաշտոնական Instagram-ում հրապարակվել են արքայազն Ուիլյամի նոր լուսանկարները երեխաների հետ։

Առաջին լուսանկարում Ուիլյամը գրկախառնվել է 11-ամյա արքայազն Ջորջի, 10-ամյա արքայադուստր Շառլոտայի և 7-ամյա արքայազն Լուիի հետ։ Երկրորդ լուսանկարում հայրը և նրա երեք երեխաները զբոսնում են խոտերի մեջ։ Լուսանկարների հեղինակը լուսանկարիչ Ջոշ Շիններն է։

«Շնորհավոր Հայրերի օր, հայրիկ (մինչև և հետո)! Մենք սիրում ենք քեզ, քո Ջ, Շ և Լ»,- ասվում է հրապարակման մակագրության մեջ։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում շքերթ էր անցկացվել Չարլզ III-ի պաշտոնական ծննդյան օրը նշելու համար։ Դրան մասնակցել է ինքը՝ միապետը՝ կնոջ՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ, ինչպես նաև Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը՝ իրենց երեխաների հետ։