Տղան նկարահանել է ավտոբուսում տեղի ունեցած կոնֆլիկտը և հայտնվել աշխարհի լավագույն մոդելային գործակալություններից մեկում

Ղազախստանից մի տղա նկարահանել է ավտոբուսում տեղի ունեցած կոնֆլիկտը և հայտնվել աշխարհի լավագույն մոդելային գործակալություններից մեկում՝ IMG Models-ում: 22-ամյա Չինգիզ Ալգազինը այս մասին պատմել է Ինստագրամ սոցիալական ցանցում։

2024 թվականի սկզբին երիտասարդը ավտոբուսով երթևեկելիս ներքաշվել է վեճի մեջ: Չինգիզը նկարահանել է տեսանյութ, որում մի կին մեղադրել է նրան նկարահանելու համար և ծեծել պայուսակով: Տեսանյութը արագ տարածվել է. օգտատերերը գնահատել են ոչ միայն Ալմաթիի բնակչի հանգստությունը սթրեսային իրավիճակում, այլև նրա արտաքին տեսքը։

Հրապարակումից հետո ղազախական մոդելային գործակալության՝ Mulan-ի տնօրենը կապ է հաստատել երիտասարդի հետ: Ալգազինը սկսել է համագործակցել նրանց հետ և անցել անվճար դասընթացներ, որոնք ներառում էին նորաձևության ցուցադրության, դերասանական խաղի և տեսախցիկի առջև աշխատելու հիմունքների դասընթացներ։

Հայրենիքում հաջողությունից հետո տղան պայմանագիր է կնքել IMG Models-ի հետ: Այժմ նրա գործընկերների թվում են Հադիդ քույրերը, Հեյլի Բիբերը, Կայա Գերբերը, Բարբարա Պալվինը, Քեյթ Մոսը և շատ ուրիշներ: