61-ամյա Բրեդ Փիթը և 32-ամյա Ինես դե Ռամոնը երեկ ճաշել են Նյու Յորքում և կրկին հայտնվել պապարացիների ուշադրության կենտրոնում։
Լրագրողները լուսանկարել են սիրահարներին իտալական Carbone ռեստորան գնալիս։ Դերասանը հագել էր Willy Chavarria-ի կոստյում՝ աշուն-ձմեռ վերջին հավաքածուից, իսկ Ինեսը՝ սպիտակ զգեստ, որը բաղկացած էր երկար վերնաշապիկից և լայն տաբատից։
Նախորդ օրը ևս զույգին տեսել էին Բրեդլի Քուփերի և Ջիջի Հադիդի հետ կրկնակի ժամադրության ժամանակ, և այս լուսանկարները նույնպես տարածվել էին լրատվամիջոցներում։ Բրեդի երկրպագուները կասկածում են, որ նա սկսել է ավելի հաճախ գրավել լրագրողների ուշադրությունը, քանի որ ժամանակն է գովազդել իր մասնակցությամբ նոր «Ֆորմուլա 1» ֆիլմը։

