Ջարեդ Լետոյի ավագ եղբայրն ամուսնացել է

Մինչ Ջարեդ Լետոն վայելում է իր ամուրի կյանքը, նրա ավագ եղբայր Շենոնը ամուսնացել է: «30 Seconds to Mars» խմբի թմբկահարի կինը դերասանուհի Կարա Սանտանան է, որը հայտնի է «Սալեմ» հեռուստասերիալում և «Դետեկտիվ» նախագծում իր դերերով։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել մայիսի 5-ին Բևեռլի Հիլզում: Մոտ 50 հյուրերի թվում էին նախկին «Միսս Տիեզերք» Օլիվիա Կալպոն, որը ներկայումս երեխայի է սպասում, և նրա ամուսինը՝ Քրիստիան Մաքքաֆրին: Ջարեդ Լետոն, իհարկե, չէր կարող բաց թողնել տոնակատարությունը։

Կարան իր սոցիալական ցանցերում կիսվել է հարսանիքից լուսանկարներով: Դրանց թվում է Շենոնը՝ պատկերված իր եղբոր կողքին: Կատարողն այժմ դժվար ժամանակներ է ապրում. վերջերս մի քանի կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: