Աշխարհահռչակ «Gucci» բրենդը ներկայացրել է «Հաճույքների պարտեզ» հավաքածուն, որն իր մեջ կներառի 200 զարդ: Յուրաքանչյուր զարդից հավաքածուում կա մեկական օրինակ, դիզայներները հրաժարվել են ստեղծել կրկնօրինակներ՝ բացատրելով, որ արվեստի նման գործերը պետք է լինեն եզակի ու չկրկնվող: Այս փաստն էլ ավելի է բարձրացրել հավաքածուի արժեքը:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Ջեֆ Բեզոսը, որոշել է գնել ողջ հավաքածուն և նվիրել իր սիրելիին, ինչը քննարկումների առիթ է դարձել, որովհետև այս հավաքածուին սպասում էին նաև բազմաթիվ աստղեր և հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ:
Հավաքածուն դեռ պետք է ներկայացվեր ամիսներ առաջ, սակայն շշուկներ են պտտվում, որ դրա շնորհանդես-ցուցադրության հետաձգման պատճառը «Cartier» և «Gucci» ապրանքանիշերի միջև ընդհարումն էր:
Բանն այն է, որ «Cartier» ապրանքանիշը տարիներ առաջ նույնպես ստեղծել էր նմանատիպ զարդեր, և այժմ նա մեղադրում է «Gucci»-ին իր մտահաղացումը գողանալու և զարդերը կրկնօրինակելու մեջ: