Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռնիկի 1-ամյակը (լուսանկարներ)

ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռը՝ երաժիշտ Անժելա Հեքիմյանի որդին դարձել է 1 տարեկան: Գրում է Tert.am-ը:

«Դժվար գործ է, անհասկանալի զգացողություն, ու նոր վիճակ է: Ծոռ եմ ունեցել, ոչ թե՝ թոռ, բարդ բան է: Քչերի մոտ է լինում, իմ մոտ ստացվեց:  Հիմա, անկեղծ, ոչինչ չեմ զգում բացի զարմանքից: Իսկ, որ սպասում էի այդ երեխային սրտատրոփ, անհամբեր, դա բոլորը գիտեին: Նոր բան է եկել իմ կյանք: Ինձ թվում էր ծոռը ծեր տարիքում են ունենում, բայց պարզվում է՝ ոչ, կարելի է երիտասարդ տարիքում էլ ծոռ ունենալ:Ալլան հուզմունքից լաց էր լինում: Ուրախություն, տխրություն, ամեն ինչ խառնվել է իրար»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ ծոռնիկի լույս աշխարհ գալուց պատմել էր դերասան Արմեն Մարությանը:

Անժելա Հեքիմյանը որդու տարեդարձից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Ինստագրամում, որին կից գրել է.

«Ինչքան երջանիկ եմ, որ ինձ ես ընտրել քեզ մամա»: