Ծնվել է Սոնա Աբրահամյանի և ռեփեր Դավոյի առաջնեկը

Հաղորդավարուհի Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն` Դավիթ Միրոյանը ծնողներ են դարձել: Հայտնում է Tert.am-ը:

Զույգը աղջիկ է ունեցել, նրան անվանել են Ջիա Միրոյան:

Սոնան ինստագրամյան իր էջում հիվանդանոցից լուսանկար է հրապարակել: 

Հիշեցնենք, Սոնա Աբրահամյանն ու Դավոն ամուսնացել են 2018 թվականին, նրանք արդեն տևական ժամանակ է բնակվում են Միացյալ նահանգներում: