Խավիեր Բարդեմի մասնակցությամբ հեռուստաշոուն ընդհատել են Իսրայելին քննադատելու համար

Իսպանացի հայտնի դերասան Խավիեր Բարդեմը ամերիկյան «Հայացք» հեռուստաշոուի շրջանակում խիստ քննադատել Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածի նկատմամբ, ինչից հետո հաղորդումն ընդհատվել է գովազդով։ Տեղեկությունը հայտնում է «Daily Mail»-ը:

Շոուի շրջանակում արտիստը հայտարարել է, որ Գազայում իրավիճակը հասել է կրիտիկական կետի։ Նա խոստովանել է, որ ցավ և տառապանք է ապրում տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:

«ԱՄՆ–ի աջակցությամբ Իսրայելի կատարած գործողությունների և Եվրոպայի լռության պատճառով ստեղծվել է մի սցենար, որտեղ անպատժելիություն է տիրում»,– ընդգծել է Բարդեմը։

Նա համաձայնել այն փորձագետների հետ, որոնք Գազայում տեղի ունեցածը ցեղասպանություն են որակում։ Շոուի հաղորդավարուհի Վուպի Գոլդբերգը փորձել է ընդհատել դերասանին, սակայն նա հասցրել է ավարտել միտքը՝ կոչ անելով պահպանել մարդասիրությունը: Դրանից հետո շոուն կտրուկ ընդհատվել է գովազդով։