«Ոսկե ծիրան» 22-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն` համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկը։
Առաջին անգամ «Ոսկե ծիրանը» կպատվի աֆրիկացի ռեժիսորի։ Այս մասին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ փառատոնը կկայանա հուլիսի 13-20-ը։
