Հրանտ Թոխատյանը նկարահանվում է ռեժիսոր Կարեն Արուտյունովի նոր ֆիլմում

Դերասան Հրանտ Թոխատյանը նկարահանվում է ռեժիսոր Կարեն Արուտյունովի նոր ֆիլմում, այս մասին իր սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացրել է բլոգեր Արթուր Բազինյանը: Նա նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել ու պատմել որոշ մանրամասներ: Գրում է Tert.am-ը:

«Ես անչափ ուրախ և հիացած եմ, որ մենք աշխատել ենք նույն նախագծի վրա։ Ռեժիսորը Կարեն Արուտյունովն է: Ինչ վերաբերում է ֆիլմին, հետևեք նորություններին մեր սոցիալական ցանցերում։ 

Քանի որ ես նկարահանում եմ ֆիլմի գովազդային հոլովակներն ու կուլիսները, ես իրականում չեմ կարող ոչինչ հրապարակել… Ես կկիսվեմ նորություններով, երբ հնարավոր լինի։

Նկարահանվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ, կուլիսային կադրեր և դերասանների հետ հարցազրույցներ։ Կլինի նաև վլոգ նկարահանումներից։ Շատ հետաքրքիր է լինելու»,- գրել է Արթուր Բազինյանը:

Ֆիլմում նկարահանվում է նաև դերասան Օլեգ Կամենշչիկովը: