Երգչուհի Սոնա Ռուբենյանն Ինստագրամում «Okean Elzy» խմբի վոկալիստ Սվյատոսլավ Վակարչուկի հետ լուսանկարներ է հրապարակել ու պատմել նրա հետ առաջին հանդիպման մասին: Գրում է Tert.am-ը:
«Տարիներ շարունակ նրա երաժշտությունն իմ հետ է եղել՝ հուզել է, օգնել, հիացրել: Երեկ առաջին անգամ հանդիպեցինք:Ցույց տվեցի 2016-ի երևանյան համերգից մի տեսանյութ, երբ բեմից վերցնում է իմ հեռախոսը ու սկսում նկարել:
Այսօր՝ նույն համերգասրահում նստած, նորից լսում եմ նույն կախարդանքը:Ժամանակն անցել է, բայց իսկականը՝ մնացել»,- գրել է երգչուհին:


