Երգչուհի Ժասմինը տատիկ է դառնալու: Նա հայտնել է իր հարսի՝ նախկին գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հղիության մասին։ Այս մասին գրում է Alpha News-ը:
«Ոչ ոքի չեմ ասել: Շուտով մենք թոռնիկ կունենանք: Որդիս՝ Միխայիլը, և նրա կինը՝ Եվան, սպասում են իրենց առաջնեկին: Առայժմ երեխայի սեռը գաղտնի են պահում, բայց ինձ համար միևնույնն է։ Կարևորն այն է, որ երեխան առողջ լինի»,- իր ուրախությամբ կիսվել է երգչուհին։
Ժասմինի ավագ որդին՝ Միխայիլ Սեմենդուևը և Եվան ամուսնացել են 2024 թվականի ապրիլին։ Եվա Խաչատուրյանը նախկինում եղել է պրոֆեսիոնալ գեղասահորդուհի, սակայն ավարտել է կարիերան և այժմ զբաղվում է լրագրությամբ։