«Ամբողջ ժամանակ անցկացրեցի բազմոցին, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի էմոցիաների մի մեծ փունջ». Զառա Արամյանի դուստրը նշանադրվել է

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի դուստրը՝ Էլեն Գասպարյանը նշանադրվել է: Լավ լուրով Զառա Արամյանը կիսվել է իր ֆեյսբուքյան հետևորդների հետ: Գրում է Tert.am-ը:

«Ես միշտ անկեղծ եմ եղել ձեզ հետ… Ու հիմա էլ… ինքս կկիսվեմ ձեզ հետ մեր տան ուրախությամբ, վստահ լինելով, որ բոլորդ կուրախանաք ինձ հետ միասին: Ճիշտ է ես ամբողջ ժամանակ անցկացրեցի բազմոցին, որին մոտիկ թթվածնի սարքն է տեղադրված, բայց ապրեցի էմոցիաների մի մեծ փունջ: 

Օրհնություն բոլոր նորահարսիկներին ու տարոսը նրանց, ով դեռ չի գտել իր կեսին: Դստրիկիս ՝ Էլենի ու արդեն մեր տան երկրորդ տղա դարձած Մհերի նշանադրության նկարները հատուկ ձեզ համար Իսկ ես արդեն հանդես եմ գալու նոր դերով՝ զոքանչի»,- գրել է նա: