Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի 12-ամյա դստերը նկատել են ռեփ-փառատոնին

Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի 12-ամյա դուստրը՝ Նորթը, իր ընկերների հետ մասնակցել է Summer Smash ռեփ փառատոնին: Աղջիկների լուսանկարները հայտնվել են երգչուհի Մոլի Սանտանայի, ինչպես նաև փառատոնի հյուրերի էջում: Լուսանկարներում Նորթը կեցվածք է ընդունել իր ընկերների և արտիստների հետ: Պարզվում է, որ աղջկան ուղեկցել են միայն երկու ընկերուհի, և մոտակայքում մեծահասակներ չեն եղել:

Ավելի վաղ Նորթը ծննդյան օրը նշել էր մոր և ընկերների ընկերակցությամբ: Նրան առցանց քննադատել էին չափազանց «մեծահասակ» կերպարի համար: Մինչ այդ բաժանորդները արդեն քննարկել էին Նորթին և այն փաստը, որ նա իր տարիքին չի համապատասխանում:

Նորթը Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի ավագ դուստրն է: Աղջիկը արդեն սկսել է կարիերա կառուցել շոու բիզնեսում՝ հոր աջակցությամբ. նա ձայնագրել է երգեր նրա հետ, նկարահանվել տեսահոլովակներում և բեմ բարձրացել, բայց մինչ այժմ նրա աշխատանքը հիմնականում քննադատության է արժանացել: