Բրիտանական լեգենդար Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին ապօրինի դուստր է ունեցել։ Այս մասին հայտնել է Daily Mail թերթը՝ հղում անելով երաժշտի նոր կենսագրական՝ «Սիրով, Ֆրեդի» գրքի հեղինակ Լեսլի Անն Ջոնսին։
Գրքի հեղինակի խոսքով՝ Մերկուրին սիրավեպ է ունեցել իր ընկերոջ կնոջ հետ 1970-ականների վերջին։ Երաժիշտը թաքցրել է դստեր ծնունդը. միայն նրա ամենամոտ ընկերների շրջանակն է իմացել դրա մասին։ Մասնավորապես, Մերկուրիի մտերիմ ընկերուհին, օգնականը և հարսնացուն՝ Մերի Օսթինը, իմացել է երեխայի մասին։
Ներկայումս Queen խմբի վոկալիստի դուստրը 48 տարեկան է, նա ապրում է Եվրոպայում և աշխատում է բժշկական ոլորտում։ Կինն ունի երեխա։
Նա կենսագիր Լեսլի-Անն Ջոնսին պատմել է, որ մեծացել է «սիրող ընտանիքում», բայց գիտի, թե ով է իր իրական հայրը։ Կնոջ անունը գրքում չի տրվում. նրան անվանում են «Բ»։
Սակայն կենսագրության մեջ ներառված է Մերկուրիի հավանական դստեր ձեռագիր նամակը, որում նա գրում է, որ երաժիշտը «սիրում և փայփայում էր իրեն ինչպես թանկարժեք իրի»։ Երաժշտի «Սիրով, Ֆրեդի» կենսագրականը կհրապարակվի 2025 թվականի սեպտեմբերին։