«Ծերանալը հեշտ չէ, բայց 60-ում էլ բախտավոր եմ». Մոնիկա Բելուչի

Մոնիկա Բելուչիի ամեն հաջորդ ֆոտոշարքն ավելի գեղեցիկ ու գայթակղիչ է ստացվում: Այս անգամ 60-ամյա դերասանուհին հայտնվել է Ֆրեդ Մեյլանի ֆոտոօբյեկտիվում ու զարդարել ֆրանսիական Marie Claire ամսագրի շապիկը: Հայտնում է BRAVO.am-ը:

«Այս ամառ մեր ուշադրության կենտրոնում բացառիկ գեղեցկություն է՝ Միջերկրական ծովի ոսկեգույն բնապատկերներում հայտնված Մոնիկա Բելուչին: Նրա հիասքանչ կազմվածքը 40 տարի շարունակ եղել է բոլորի երեւակայության աղբյուրը, իսկ մենք ցանկանում ենք հարգանքի տուրք մատուցել նաեւ նրա իմաստությանն ու հոգու նրբությանը»,- ասված է ամսագրի բացման տեքստում:

Դերասանուհին էլ խոստովանել է, որ ծերանալը հեշտ չէ, ու ամեն մեկն իր ձեւով է փորձում պայքարել դրա դեմ: Համակերպվել է, որ առավոտյան կարող է նոր կնճիռ հայտնաբերել: Կարեւորում է, որ մարմինն առողջ լինի ու որեւէ ցավող տեղ չունենա:

Դերասանուհին պատմել է, որ ամռանը սիրում է հանգստանալ Կորսիկայում, Սարդինիայում, Հունաստանում ու Սիցիլիայում: Միջերկրական ծովը նրա համար հանգստի կատարյալ վայր է: