Բրեդ Փիթը նշել է այն կանանց, որոնցով հիանում է

BUDAPEST, HUNGARY - JULY 19: Brad Pitt, star of the upcoming Formula One based movie, F1, walks in the Paddock prior to practice ahead of the F1 Grand Prix of Hungary at Hungaroring on July 19, 2024 in Budapest, Hungary. (Photo by Mark Thompson/Getty Images)

Բրեդ Փիթը բացահայտել է, թե ով է նրան գրավել առաջին հայացքից՝ և դա Ջենիֆեր Էնիսթոնը կամ Անջելինա Ջոլին չեն։ 61-ամյա դերասանը հյուրընկալվել է «New Heights» փոդքասթին և անսպասելիորեն հազվագյուտ մեկնաբանություն է տվել։

Ջեյսոն և Թրևիս Քելսի եղբայրների հետ զրույցում Փիթը հիշել է, թե ինչպես իր կարիերայի հենց սկզբում հայտնվել է «Թելմա և Լուիզ» պաշտամունքային ֆիլմի նկարահանման հրապարակում և առաջին անգամ հանդիպել Ջինա Դեյվիսին և Սյուզան Սարանդոնին։ «Երբ ես առաջին անգամ տեսա Ջինային և Սյուզանին, պարզապես շունչս կտրվեց։ Ես այնքան հուզված էի, որ միանգամից չկարողացա ուշքի գալ»,- խոստովանել է դերասանը։

Այդ ֆիլմում նա խաղացել է հմայիչ խաբեբա Ջեյ Դիի դերը։ Դա նրա առաջին մեծ դերն էր։ Ջինա Դեյվիսը դարձել է նրա զուգընկերը անկողնային տեսարանում։ Բրեդը չի թաքցնում, թե որքան նյարդային էր այդ ժամանակ. «Ջինան շատ քաղցր, բարի և նրբանկատ էր։ Այդ տեսարանի նկարահանումները տևեցին երկու օր, և նա իսկապես հոգ էր տանում իմ մասին»։