Ադրբեջանցի երգչուհի և ջազ կատարող Ալբինա Պյակշևան սպանվել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին։ Ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Բաքվի ջազ փառատոնի տնօրենը։ Հայտնում է Panorama.am-ը:
«Ես երեկ երեկոյան տեղեկություն ստացա այս մասին։ Ես չգիտեմ, թե ով է նրան սպանել։ Ես միայն գիտեմ, որ նրան սպանել են սահմանին», – նշել է Լեյլա Էֆենդիևան։
Նա նաև գրել է. «Ալբինա Պյակշևան (ծնված 1993 թվականին) սպանվել է Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանին՝ անցակետը հատելու փորձի ժամանակ»։
Աղբյուր՝ Panorama.am