Բրեդ Փիթը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Թոմ Քրուզի հետ ֆիլմում նկարահանվելուց

Բրեդ Փիթն ու Թոմ Քրուզը մտերմանում են։ 30 տարվա թշնամանքից հետո նրանք սկսել են հայտնվել հասարակական միջոցառումներին։ Արդյո՞ք սա անհայտ առաջիկա նախագծի PR է, թե՞ դերասաններն իսկապես ընդհանուր լեզու են գտել, դեռ պարզ չէ։

Այնուամենայնիվ, Փիթը բացատրել է, թե ինչու չի նկարահանվել Քրուզի հետ «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմում։

«Թոմի հետ որոշ ժամանակ նկարահանվում էինք «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմում, որի ռեժիսորը Ջոն էր։ Մոտ 10 տարի անցավ, մինչև նրանք իրականում նկարահանվեցին։ Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ մենք երկուսս էլ ուզում էինք մեքենա վարել, իսկ Թոմը ուզում էր խաղալ Շելբիի դերը։ Եվ երբ Թոմը հասկացավ, որ Քերոլ Շելբին շատ չի վարելու ֆիլմում, նա մերժեց»,- The National-ին ասել է Փիթը։

Փիթը հավելել է, որ այդ պատճառով էլ դժվարանում է պատկերացնել Քրուզի հնարավոր նկարահանումը «Ֆորմուլա 1»-ի շարունակությունում։