Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անդրիկյանի հետ է: Հայտնում է BRAVO.am-ի համար:
Կանադայի ազգային տոնին արված լուսանկարին կից դերասանուհին սրտի նշան է դրել ու «սեր» և «երջանկություն» հեշթեգերն օգտագործել, ինչն էլ տարբեր քննարկումների առիթ է դարձել:
Որոշ կայքեր արդեն հայտնել են, որ դերասանուհին նոր սիրավեպ ունի: Bravo.am-ի հետ զրույցում Վարդանյանն ասել է. «Այս իրավիճակի հետ կապված առաջին անգամ եմ մեկնաբանություն տալիս: Ես ու Արմանը մտերիմ ընկերներ ենք, ավելին ասել չեմ կարող»:
Մարտին հայտնի է դարձել, որ դերասանուհին և Գարրի Թումանյանը 14 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել են: Դերասանուհին նշել էր, որ շարունակում են պահպանել ընկերական ու ջերմ հարաբերություններ և միասին են դաստիարակում իրենց որդուն՝ Ալեքսանդրին։