Երգչուհի Հասմիկ Կարապետյանը հուլիսի 4-ին նշել է ծննդյան 48-ամյակը: Նա տարեդարձից հետո նոր ֆոտոշարք է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է.
«Երբ դու քեզ խնամում ես, աշխարհն էլ սկսում է տեսնել քո լույսը։ Քանի որ ամեն մի կնոջ մեջ ապրում է մի գեղեցկուհի՝ պարզապես պետք է նրան արթնացնել»:
Նշենք, որ ամիսներ առաջ երգչուհին նոր երգ է ներկայացրել՝ «Սեր ասա»:


