«Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը». Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձը

Երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, շնորհավորել է սիրելիին ծննդյան օրվա առթիվ: Նա ինստագրամյան իր էջում Ռուբինայի հետ համատեղ լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել: Գրում է Tert.am-ը:

«Շնորհավոր ծնունդդ, Ռուբինա։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես։ Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը։ Քո ներկայությունը իմ ամենամեծ ուժն է։ Թող քո ամեն օրը լինի խաղաղ, առողջությամբ ու սիրով լի։ Սիրում եմ քեզ»,- գրել է երգիչը: