49-ամյա Մաքսիմ Գալկինը ցույց է տվել, թե ինչպես է վերջին տարիներին փոխվել իր դուստրը՝ Լիզան, որին նա մեծացնում է իր 76-ամյա կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ։ Արտիստը սոցիալական ցանցերում հրապարակել է իր մեծացած ժառանգի հետ կոլաժ։
«Ութ տարի անց՝ նույն տեղում»,- լուսանկարը մակագրել է Մաքսիմը։ Լուսանկարում Լիզան կեցվածք է ընդունել զույգի Յուրմալայում գտնվող տան ֆոնին, որտեղ ընտանիքն այժմ հանգստանում է։
Հիշեցնենք, որ Մաքսիմ Գալկինը և Ալլա Պուգաչովան ամուսնացել են 2011 թվականին։ Զույգը մեծացնում է երկվորյակների՝ 11-ամյա Լիզային և Հարրիին, որոնք ծնվել են փոխնակ մոր օգնությամբ։ 2022 թվականին Գալկինը հրապարակավ խոսել է հատուկ գործողության դեմ, որից հետո ընտանիքը լքել է Ռուսաստանը և այժմ ապրում է Իսրայելում կամ Կիպրոսում։ Գալկինը վերջերս կնոջ և երեխաների հետ հանգստանում էր Հռոմում։

