Մոնիկա Բելուչին նկարահանվել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի համար: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և համապատասխան տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց:
Բացի այդ, նորաձևության լուսանկարիչ Ռոսիո Ռամոսի նկարահանման շրջանակներում նա փորձել է Dries Van Noten-ի, Saint Laurent-ի, Tom Ford-ի և Balenciaga-ի կերպարներ: Լուսանկարներից մեկում Բելուչին կեցվածք է ընդունել մերկ՝ ծածկված բաճկոնով, իսկ մյուսում՝ սև, կիպ կոմբինեզոնով՝ ոտքերը լայն բացած:
Ավելի վաղ Մոնիկա Բելուչին նկարահանվել էր նաև Marie Claire ամսագրի համար՝ լողազգեստով:
Հիշեցնենք, որ 1999-ից 2013 թվականներին Մոնիկան ամուսնացած է եղել դերասան Վենսան Կասելի հետ: Նախկին ամուսիններն ունեն երկու դուստր՝ Դևան, ով արդեն հաջողության է հասել որպես մոդել և դերասանուհի, և կրտսերը՝ Լեոնին:



