Բիբերների ընտանիքում տարաձայնությունների, ինչպես նաև երգչի տարօրինակ վարքագծի մասին բոլոր տհաճ լուրերի ֆոնին, հայտնվել են Հեյլիի և Ջասթինի նոր լուսանկարներy, որոնք հերքում են այդ բոլոր ենթադրությունները։
Երաժիշտը Հեյլիի հետ կիսվել է գեղեցիկ լուսանկարներով, որտեղ զույգը ժպտում է, գրկախառնվում, իսկ նրանց ետևում մայրամուտով բնապատկեր է։ «Իմ հավերժ միակը», – մակագրել է երգիչը լուսանկարը։
Նշենք, որ վերջերս Ջասթինի և Հեյլիի բաժանորդներն ու երկրպագուները սկսել են անհանգստանալ սիրահարների համար. ոչ այնքան վաղուց երգիչը հայտնի էր սոցիալական ցանցերում տարօրինակ հրապարակումներով, որոնք նա հրապարակում էր մեկը մյուսի հետևից։ Ջասթինը նաև ծաղրել է Մայրերի օրը, իսկ Հեյլին ընդհանրապես չի շնորհավորել ամուսնուն՝ ի պատասխան Հայրերի օրվա ընթացքում նրա վարքագծի։ Մոդելին նաև նկատվել էին առանց ամուսնական մատանու։



