Spice Girls-ի նախկին անդամը ամուսնացել է

Spice Girls խմբի 50-ամյա աստղ Մել Բին ամուսնացել է 37-ամյա ոճաբան Ռորի Մաքֆիի հետ։ Դա տեղի է ունեցել այս շաբաթ օրը Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարում։ People-ը հաղորդում է, որ սա երգչուհու երրորդ ամուսնությունն է։

Հարսնացուն դեպի խորան քայլել է դասական սպիտակ հարսանեկան զգեստով, իսկ փեսան՝ ավանդական շոտլանդական կիլտով։ Արարողությանը հրավիրված հյուրերի թվում էին Էմմա Բանտոնը, Կարա Դելևինը, Քեթրին Ռայանը, Դեյզի Լոուն և այլ հայտնիներ։ Մելի երեք դուստրերը դարձել են նրա հարսնաքույրերը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Spice Girls-ը պլանավորում է վերամիավորվել համաշխարհային շրջագայության համար։ Սակայն Վիկտորիա Բեքհեմը չի մասնակցի խմբի լեգենդար վերադարձին։