«2 տարի առաջ բաց թողեցիր ձեռքս, պապ ջան». Հասմիկ Խոջյան

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն Ինստագրամի իր էջում իր հարսանիքից արխիվային կադր է հրապարակել, որտեղ հոր հետ է:

«Հիշողությանս մեջ միշտ կենդանի ես… Այսօր լրանում է 2 տարին՝ առանց քեզ, պապ ջան։ Բայց ոչ մի օր չի անցել առանց քեզ հիշելու, առանց կարոտի։ Ու խաբում են, երբ ասում են, թե ժամանակը կբուժի վերքերը…. չի բուժվում էդ վերքը, ուղղակի դու հարմարվում ես ապրել էդ կերպ, նույնիսկ ավելի հաճախ չհավատալով ու մերժելով իրականությունը: Բաց թողեցիր ձեռքս, բայց հոգիս ամուր բռնեցիր՝ ընդմիշտ»,- գրել է դերասանուհին: