Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում շնորհավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանի տարեդարձը:
«Մարջս, շքեղ կին ու անհավանական դերասանուհի. տաղանդավոր, անքննելի շնորհաշատ ու տարբերվող, քո բոլոր առավելություններից ու շնորհներից անդին՝ քո հայ մարդն եմ սիրում, քո չհանձնվող, բայց ամենանուրբ հոգին, քո տատանումները, որոնք հողմի պես են հաճախ, ու քո ափերին են նախ զարնում…
Սրտանց ուզում եմ, որ էս տարին սիրո տարի դառնա քեզ համար, որ հենվես քո բոլոր փոթորկոտ օրերով ու Սիրո ուժովդ, որ քո սրտի հազարապատիկը քեզ վերադառնա: Ծնունդդ շնորհավոր մեր շնորհաշատ դերասանուհի. քո երազած երկիրն եմ մաղթում, որը բոլորիս օրհնությունը կլինի: Ասենք շնորհավոր:
Լուսանկարն արել ենք մեր Խորոյի ու Էմմայի սիրո հարսանիքին, որի ամեն պահը վայելել ենք ընկերներով»,- գրել է դերասանուհին: