Ջոնի Դեփը խոստովանել է, որ մոր կողմից բռնության է ենթարկվել

Ջոնի Դեփը խոստովանել է, որ դժվար մանկություն է ունեցել։ Դերասանը պատմել է, որ վաղ տարիքում իրեն բռնության է ենթարկել իրեն սիրելի մեկը։

Դեփի խոսքերով՝ իր մայրը՝ Բեթի Սյու Փալմերը, ֆիզիկապես բռնություն է գործադրել իր նկատմամբ։ «Նա ինձ հարվածում էր փայտով, կոշիկով, մոխրամանով, հեռախոսով՝ կարևոր չէր, թե ինչով։ Բայց ես շնորհակալ եմ նրան դրա համար։ Նա ինձ ցույց է տվել, թե ինչպես չպետք է երեխաներ մեծացնել։ Պարզապես ամեն ինչ անել հակառակը»,- The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը։

Ի դեպ, վերջերս 62-ամյա դերասանն ավելի բաց է հանդիսատեսի հետ, քան երբևէ։ Ավելի վաղ նա բացահայտել էր, թե որն է եղել Էմբեր Հերդից իր ամուսնալուծության ամենադժվար մասը։