Հաղորդավար Մերի Ներսիսյանն ու պրոդյուսեր Գոռ Պետրոսյանը ճամփորդում են Փարիզում: Մերին Ինստագրամում Փարիզից ֆոտոշարք է հրապարակել և կիսվել էմոցիաներով: Գրում է Tert.am-ը:
«Ասում են` Փարիզը սիրո մայրաքաղաքն է: Համաձայն չեմ: Եթե սերը սրտումդ է` ուր էլ գնաս` սիրո մայրաքաղաք կգտնես:
Արդյո՞ք կտեսնես ու կզգաս Փարիզի, Ամստերդամի կամ Բրուգեի գեղեցկությունը, եթե մարդն, ում կյանքի ընկեր ես կոչում չի կիսում հրճվանքդ: Կան մարդիկ, որ կարողանում են, ես չեմ կարողանում:
Դրա համար էլ ասում եմ` կապ չունի, թե որտեղ եք ֆիզիկապես, կարևոր է, թե ինչ կա ձեր սրտում»,- լուսանկարներին կից գրել է նա:





