Քիմ Քարդաշյանը հայկական հանրագիտարան է նվեր ստացել

Քիմ Քարդաշյանը Հայատանի մասին նոր գրքեր է ստացել Armenia Aeterna-ի կողմից, որոնցով ոգևորությամբ կիսվել է ինստագրամի իր միլիոնավոր հետևորդների հետ: Հայտնում է Armlur-ը:

«Որքա՜ն հետաքրքիր է այս Հայկական հանրագիտարանը։ Նրանք ինձ համար մեծ օրինակ են պատրաստել, որի մեջ կա Հայաստանի ողջ պատմությունը։ Եվ այն պարունակում է բոլոր պայմանագրերը, հողային գրանդները, բոլոր քարտեզներն ու կրոնական փաստաթղթերը, որոնք այնքան կարեւոր դեր ունեն հայկական մշակույթում»,-գ րքի էջերը թերթելով նշում է Քարդաշյանը:

«Սա շատ կարևոր ու զիլ է»,- հավելել է հեռուստաաստղը: