Վաչե Թովմասյանը 39-ամյակը նշել է Կարեն Կարագուլյանի, Արամ MP3-ի և այլ ընկերների հետ

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը դարձել է 39 տարեկան: Այս օրերին նա Երևանում է. «Անորա» ֆիլմում իր խաղընկեր Կարեն Կարագուլյանի հետ մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Հայտնում է BRAVO.am-ը:

Կարագուլյանից, Արամ MP3-ից, Արմուշից ու մյուս ընկերներից էլ Թովմասյանը ստացել է առաջին շնորհավորանքները: Տոնական երեկոյից Ինստագրամի «Սթորի» բաժնում տեսանյութ է հրապարակել Արամ MP3-ը:

Կարագուլյանն էլ ցույց է տվել, որ հոբելյարին շնորհավորում են ABBA խմբի «Money, Money, Money» երգով: