Նատալյա Վոդյանովան միշտ չէ, որ կիսվում է իր անձնական կյանքի մանրամասներով, սակայն մի քանի տարի առաջ լրագրողները նրանից կորզել էին անսպասելի խոստովանություններ: Թվում է՝ Նատալյան գեղեցկության էտալոն է: Ամենապահանջված մոդելներից մեկն ունի ամուսին և 5 երեխա: Կարելի է կարծել՝ էլ ինչ է պետք երջանկության համար: Սակայն վերջերս Նատալյան կրկին կիսվել է իր անձնական գաղտնիքներով: Հարցազրույցում նա խոստովանում է, որ կանանց ավելի գրավիչ է համարում, քան տղամարդկանց և կյանքում մի քանի անգամ համբուրվել է կանանց հետ: Վոդյանովան պատմում է, որ իր կյանքում եղել են շատ տղամարդիկ, որոնց հետ անցկացրել է ընդամենը մեկ գիշեր: Վոդյանովան իր խոսքը եզրափակում է՝ ասելով, որ իրական անբարոյականությունը՝ բարոյական ձևանալն է: