Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում Summer fest 2025 համերգից հետո լուսանկարներ է հրապարակել:
«Իմ քաղաքի ոսկե մարդիկ: Ձեզ համար երգելն ամեն անգամ մեծ հուզմունք է, բայց ձեր աչքերը և ձեր անսահման սերը ինձ ուժ տվեցին ու դարձան այս ելույթիս ամենամեծ նվերը ինձ համար: Դա այն է, ինչի համար ես ստեղծագործում եմ: Երջանիկ եմ, ու դրա պատճառը դուք եք: Շնորհակալ եմ սրտիս խորքից: Սիրում եմ ձեզ»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին:
Նշենք, որ Summer fest-ն այս տարի անցկացվել է հուլիսի 11-ին: Երեկոյին երգել են նաև Kami Friends-ը, Մենք փրոջեքթը և Project 12-ը:




