HBO-ն հրապարակել է դերասան Նիք Ֆրոստի առաջին լուսանկարը, որտեղ նա խաղում է որսորդ Ռուբեուս Հագրիդի դերը Հարրի Փոթերի մասին պատմող առաջիկա սերիալում։ «Նիք Ֆրոստն իր առաջին օրն անցկացրեց Հագրիդի մեծ կոշիկներով նկարահանման հրապարակում», – ասվում է լուսանկարի մակագրության մեջ։
Ավելի վաղ HBO-ն ցուցադրել էր նոր Հարրի Փոթերի՝ Դոմինիկ Մաքլաֆլինի առաջին լուսանկարը։ Գրում է Tert.am-ը:
Նկարահանումները սկսվել են հուլիսի 14-ին, և բոլոր գլխավոր դերերի անուններն արդեն հայտարարվել են։ Հերմիոնա Գրեյնջերին կմարմնավորի Արաբելլա Ստենտոնը, Ռոն Ուիզլիին՝ Ալաստեր Ստաուտը, Դրակո Մալֆոյին՝ Լոքի Փրեթը, նրա հորը՝ Լյուցիուսին՝ Ջոնի Ֆլինը, Ալբուս Դամբլդորին՝ Ջոն Լիթգոուն, Միներվա ՄակԳոնագալին՝ Ջանեթ Մաքթիրը, Սևերուս Սնեյփին՝ Պապա Էսիեդուն, իսկ Պետունիա և Վերնոն Դուրսլի՝ Բել Փաուլին և Դանիել Ռիգբին։
Պրեմիերան նախատեսվում է 2027 թվականին։


