Երգչուհի Անահիտ Հակոբյանը նշել է ծննդյան տարեդարձը: Անահիտն այդ առիթով Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.
«Ամեն տարի իմ Նոր տարին սկսվում է հենց հուլիսի 17-ից։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ՝ իմ ապրումները, վերելքներն ու վայրիվերումները, ամեն քայլ, որ բերել է ինձ մինչ այս պահը։ Իմ կյանքի 28-րդ գլուխը սկսվում է հիմա։ Եվ այս գլուխը ես պետք է գրեմ շքեղ՝ իմ արժանիքի, ուժի ու սրտի ամբողջ լույսով։ Բարով ես ծնվել, Անահիտ Հակոբյան։ Գնա ու գրավիր աշխարհը՝ քո ձևով»:
