«Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա». Հռիփսիմե Հակոբյանը՝ Վիկա Մարտիրոսյանի հետ չշփվելու մասին

Հռիփսիմե Հակոբյանը հայկական երգարվեստի ամենատարբերվող ձայներից է։ Երգչուհին հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Բազմաթիվ հարցերի շարքում է եղել նաև Վիկա Մարտիրոսյանի հետ շփումը դադարեցնելու մասին քննարկումները, գրում է Fast News-ը:

«Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա»

Մինչև «Մանկական Եվրատեսիլի» հայտագրումը հարցրի Վիկային՝ «հայտ ներկայացնելո՞ւ եք», պատասխանեց «ոչ»։ Հետո մենք հայտը ներկայացրինք, ընտրեցին Լեոյին։ Զարմանալի էր մեզ համար, որովհետև նախորդ տարի էլ էր Լեոն մասնակցել նախնական փուլին, բայց չէին ընտրել։ Լարված չեմ, որևէ մեկի նկատմամբ։ Եթե Նանուլին ընտրեին, չեմ կարծում՝ Վիկան ասեր՝ թող իմ երեխան չգնա, որովհետև սա քո երեխայի վերջին տարին է»։
Նանուլին սիրել եմ երեխայիս նման։ Միշտ աջակցել եմ, խորհուրդներ եմ տվել։ Ավելին՝ երբ Նանուլը տեսահոլովակ ներկայացրեց, շնորհավորել եմ նրան։ Բացարձակ կոնֆլիկտ չկա։