Նախկին թենիսիստուհի Մարիա Շարապովան իր կալիֆոռնիական առանձնատունը վաճառքի է հանել 1.9 միլիարդ ռուբլիով: Դրա պատճառը մարզուհու ցանկությունն էր ավելի հաճախ այցելել Եվրոպա: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Տունը գտնվում է հեղինակավոր Մանհեթեն Բիչի տարածքում՝ Լոս Անջելեսից կես ժամվա հեռավորության վրա: Առանձնատնից բացվում է օվկիանոսի ապշեցուցիչ տեսարան: Տարածքի առանձնահատկությունը նրա լիակատար գաղտնիությունն է: Հայտնի է, որ գործարքի արդյունքում Մարիան կարող է ստանալ մոտավորապես 24.9 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Մարիա Շարապովան ներկայումս հարաբերությունների մեջ է գործարար Ալեքսանդր Գիլկեսի հետ, ով Paddle8 օնլայն-աուկցիոնի սեփականատերն է: Նախկին թենիսիստուհու ընտրյալն արդեն ամուսնացած եղել է. նրա կինը Մեգան Մարքլի մտերիմ ընկերուհին և դիզայներ Միշա Նոնուն էր: Սակայն այս ամուսնությունը դադարեց 2016 թվականին: