Այս ամառ տեղի է ունեցել տարվա ամենագեղեցիկ հարսանեկան արարողություններից մեկը. լեգենդար կուտյուրյե Էլի Սաաբի որդին՝ Սելիո Սաաբը, և նրա ընտրյալ Զեյն Քութամին ամուսնացել են Լիբանանում։
Ինչպես նկատում է woman.ru-ն, այս տոնակատարությունը սոսկ հարսանիք չէր, այլև իսկական գեղագիտական մանիֆեստ, և սպասումները լիովին արդարացել են. երեք օր տևած տոնակատարություն, շքեղ զգեստներ և տասնյակ հայտնի հյուրեր։
Հարսանեկան տոնակատարությունները սկսվել են հուլիսի 17-ին նախահարսանեկան խնջույքով, որը տեղի է ունեցել բաց երկնքի տակ: Արևելյան լավագույն ավանդույթներին համապատասխան՝ հյուրերին զվարճացրել են երաժիշտներ, ազգային տարազներով արտիստներ, մատուցվել է առատ հյուրասիրություն:
Հիմնական հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին Բկերկեի կաթոլիկ եկեղեցում: Հարսը եկեղեցու շեմին է հայտնվել հոր ուղեկցությամբ՝ շքեղ ձյունաճերմակ զգեստով, որը, իհարկե, ստեղծվել էր Elie Saab տան կողմից: Դրա ստեղծման վրա շատ ամիսներ են աշխատել՝ հինգ էսքիզ, երեք նախատիպ և 780 ժամվա մանրակրկիտ ձեռագործ աշխատանք:
Փեսան՝ Սելիո Սաաբը, ներկայացել էր դասական սև սմոկինգով՝ թիթեռնիկով։ Արարողությունից հետո նորապսակները եկեղեցուց հեռացել են հյուրերի ծափահարությունների ներքո։ Պետք է նշել, որ հյուրերի մեծ մասը նույնպես շքեղ տեսք ուներ Elie Saab զգեստներով։





