Գարիկ Պապոյանի ընտանեկան հանգիստը Լոռիում

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանն Ինստագրամի իր էջում նոր հրապարակում է արել կնոջ՝ Մարիաննա Վարդանյանի և դուստրերի հետ համատեղ ընտանեկան հանգստից:

Ընտանիքը հանգստայան օրերն անցկացրել է Լոռիի Ստեփանավան քաղաքում. «Weekend Ստեփանավան տեղ, տնեցիքի հետ: Գոհ եմ»:

Գարիկն ու Մարիաննան ամուսնացել են 2012-ին: Չնայած դերասանն իր կնոջը հանդիպել է  27 տարեկանում, բայց խոստովանել է, որ Մարիաննան եղել է իր առաջին ընկերուհին, քանի որ ինքն ուշ է սիրահարվում։ Գարիկն էլ եղել է Մարիաննայի առաջին ընկերը։ 1 տարի հանդիպելուց հետո զույգն ամուսնացել է։